Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը մեկ օրով այցելել է Թուրքիա: Ինչպես տեղեկացնում են Բաքվի պաշտոնական աղբյուրները, Անկարայում Իլհամ Ալիեւը հանդիպել է երկրի նախագահի եւ վարչապետի հետ եւ քննարկել երկու երկրների փոխհարաբերությունները: Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր թերթերը հաղորդում են, որ այցը կրել է ծրագրից դուրս բնույթ եւ Իլհամ Ալիեւը փորձել է նախապես ստանալ Անկարայի աջակցությունը Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում: Միաժամանակ տեղեկացվում է, որ Իլհամ Ալիեւն այցելել է նաեւ «Գյուլհանէ» հիվանդանոցը, որտեղ վերջերս բուժվել է Հեյդար Ալիեւը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում Կլիվլենդի հիվանդանոցում: Ակնկալվում է, որ Հեյդար Ալիեւին կրկին կվերադարձնեն «Գյուլհանէ»:





