Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Բաղդասարյանը իր առաջին պաշտոնական այցը մտադիր է կատարել Ռուսաստան` իր ռուսաստանյան գործընկեր Գենադի Սելեզնյովի հրավերով: Այցի ժամկետները եւ ծրագիրը ճշտվում են: Ինչպես լրագրողներին տեղեկացել է ինքը խոսնակը, Ռուսաստան կատարելիք այցից հետո, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին նա մտադիր է այցելել Ֆրանսիա:





