AM
9 Սեպտեմբեր 2003 - 13:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՒՈՆՆԵՐ

Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում անց են կացվում հայ-ռուսական համատեղ զորավարժություններ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, զորավարժությունների ընթացքում, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 12-ը, երկու երկրների զինծառայողները կգործարկեն պաշտպանական գործողությունների կազմակերպումն ու անցկացումը: ՌԴ Զինված ուժերը ներկայացնում են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողները: