AM
16 Փետրվար 2012 - 14:32 AMT

Կրակոց Գետազատ գյուղում. Երիտասարդները շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են, ծեծել համագյուղացուն

Փետրվարի 15-ին ժամը 23.35-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22.30-ի սահմաններում «Կյաժ» մականունով ոմն Վահրամ, «Չախկալ» մականունով ոմն Կարեն, Ծերունը, Սարոն, Տիգրանը և Արամը շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են՝ ծեծի ենթարկելով համագյուղացիներ՝ 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1980 թ. ծնված Վաչագան Հ.-ին, 1980 թ. ծնված Արտյոմ Ա.-ին և 1978 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Միջադեպի ընթացքում Ծերունը մեկ անգամ կրակել է օդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Կյաժ» մականունով ոմն Վահրամը 1985 թ. ծնված Վահրամ Ա.-ն է, «Չախկալ» մականունով ոմն Կարենը` 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն, Ծերունը` 1986 թ. ծնված Ծերուն Ս.-ն, Սարոն` 1981 թ. ծնված Սարիբեկ Հ.-ն, Տիգրանը` 1990 թ. ծնված Տիգրան Ս.-ն, Արամը` 1992 թ. ծնված Արամ Ա.-ն:

Փետրվարի 16-ին, ժամը 12.00-ին, Տիգրան Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Վահրամ Ա.-ին, Կարեն Ա.-ին, Ծերուն Ս.-ին, Սարիբեկ Հ.-ին և Արամ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: