AM
16 Փետրվար 2012 - 14:21 AMT

ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահն ընդգծել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ համագործակցության լավ ավանդույթները, վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ևս կխորանան ու կընդլայնվեն: Նրա խոսքով, Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, և այժմ առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը:

Սորոկինը նշել է, որ տպավորված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաև քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին: