AM
5 Սեպտեմբեր 2003 - 14:44 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ

Սեպտեմբերի 15-ին Վենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկությունները: Այդ մասին տեղեկացրել է Բաքվում ճանաչողական այցով գտնվող Մինսկի խմբի ռուսաստանյան նոր համանախագահ Յուրի Մերզլյակովը: Դիվանագետի խոսքերով, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, ենթադրաբար այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ԵԱՀԿ միջնորդները մտադիր են այցելել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: Իր հերթին Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում «մինսկյան» միջնորդների գործնական քայլերից խուսափումը ափսոսանք է առաջացնում Ադրբեջանի ղեկավարության եւ երկրի հասարակության մոտ: Նա նաեւ նշել է, որ քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի «զավթված հողերը», Հայաստանի հետ ոչ մի տնտեսական կապեր չեն լինի: