Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ, որտեղ հետեւելու է «Մարտական համագործակցություն-2003» զորավարժությունների եզրափակիչ միջոցառումներին: Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մեջ ներառված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:





