AM
4 Սեպտեմբեր 2003 - 17:45 AMT

ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ավելի քան 100 ընկերություններ հայտ են ներկայացրել սեպտեմբերի 22-24-ը Երեւանում Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական ֆորումի շրջանակներում կայանալիք «Panarmenian Expo-2003» Համահայկական առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու համար: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտնել «Էքսպոմեդիա» ընկերության ղեկավար Անահիտ Հակոբյանը, մեծ ակտիվություն են ցուցաբերում մանր եւ միջին ձեռնարկությունները: