AM
4 Սեպտեմբեր 2003 - 16:02 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ԿԱՆԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄԸ»

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկորդին, որում խնդրել է միջոցներ ձեռնարկել «Հայաստանի կողմից վերահսկվող տարածքներում ադրբեջանական պատմական եւ կրոնական հուշարձանների ավերումը կանխելու համար»: «Ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը հիմնական թեմաներից մեկն է, որը շեյխը բարձրացնում է Ամենայն Հայող Կաթողիկոսի հետ հանդիպումների ժամանակ», – նշել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի մամլո քարտուղարը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նա հաղորդել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների հաջորդ հանդիպումը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի միջնորդությամբ, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ տարվա մարտին: