AM
4 Սեպտեմբեր 2003 - 16:01 AMT

ԵԱՀԿ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի Զիված ուժերի շփման գծի հերթական մոնիտորինգը կանցկացվի սեպտեմբերի կեսերին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Սակայն, նրա խոսքերով, դեռեւս որոշված չէ այն հատվածը, որտեղ կանցկացվի դիտարկումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ի ԵԱՀԿ վերջին մոնիտորինգը խափանվեց ադրբեջանական կողմի գնդակոծության պատճառով: