AM
4 Սեպտեմբեր 2003 - 14:44 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՕՐԵՐՍ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Օրերս սպասվում է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության գծով նորանշանակ համանախագահ Յուրի Մերզլյակովի այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նշենք, որ ներկայումս Յուրի Մերզլյակովը գտնվում է Բաքվում: Հիշեցնենք, որ Յուրի Մեռզլյակովը ռոտացիայի կարգով վերջերս այդ պաշտոնում փոխարինել է Նիկոլայ Գրիբկովին: