AM
17 Փետրվար 2012 - 13:06 AMT

Մաշտոցի պողոտայի պուրակում կրպակներ են ապամոնտաժում, սակայն ցուցարարները դժգոհ են

Պարզվում է, որ Արա Երնջակյանը Մաշտոցի պուրակ քաղաքապետարանից թուղթ է բերել, որի մեջ գրված է՝ «Ապամոնտաժել առաջին 2 կրպակները»: Դրանք կառուցված են պեմզաբլոկներից և վնասում են հարակից ծառերին:

Շինարարներից մեկը հիմա քանդում է այդ պատերը, սակայն դա ցուցարարներին չի ոգևորում. «Ձևական բաներ են անում: Ոնց որ մարդու էշի տեղ դնեն… հիմա քանդում են, հետո նորից կկառուցեն: Ձևական բաներ են անում…»

Ցուցարարները պատրաստվում են պատասխանել Արա Երնջակյանի ներկայացրած նամակին: Պատասխանի հիմնական էությունն է՝ ինչ իմաստ ունի պատերը քանդելը, եթե մյուս կողմից էլ շարունակվում են եռակցման աշխատանքները: