Մենք այսուհետ եւս կամրապնդենք Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակությունը, անկախ պետության կերտումն անհնարին կլիներ առանց ուժեղ, ժամանակակից սպառազինությամբ հանդերձված բանակի: Այս մասին ասվում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 12-րդ տարեդարձի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում: «Ոչ ոքի չի հաջողվի մեզանից խլել այդքան թանկ գնով ձեռքբերված ազատությունն ու անկախությունը»,- ասվում է ուղերձում:





