Լեռնային Ղարաբաղում սկսվել են տոնակատարություններ` նվիրված Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման 12-ամյակին: Այդ տոնին էր նվիրված այսօր նոր ուսումնական տարվա առաջին դասը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում ե բուհերում: Իսկ վաղը` ԼՂՀ հռչակման օրը տեղի կունենան հիմնական հանդիսավոր միջոցառումները, որոնց կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:





