Սեպտեմբերի 18-ից 19-ը Երեւանում տեղի կունենա այլընտրանքային զինծառայության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Զինվորական մայրերի կոմիտեի նախագահ Գրետա Միրզոյանը: Նրա խոսքերով, խորհրդաժողովին մասնակցելու հրավեր են ստացել աշխարհի 10 երկրների այլընտրանքային ծառայության ոլորտի առաջատար փորձագետներ: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվի «Այլընտրանքային ծառայության» մասին օրինագիծը, որը Հայաստանի Ազգային Ժողովի քննարկմանն էր ներկայացվել դեռեւս 2001 թվականին:





