AM
8 Հունվար 2004 - 13:46 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխաիլ Սահակաշվիլուն` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ռ.Քոչարյանը համոզվածություն է հայտնել, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ ավանդական բարեկամական փոխհարաբերություններն այսուհետ եւս կամրապնդվեն ու կզարգանան փոխվստահության եւ համագործակցության ոգով: