AM
8 Հունվար 2004 - 13:48 AMT

ԴԱՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի զինվորական եւ քրեական գործերի Բողոքարկման դատարանը այսօր կվերսկսի Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրյալների բողոքների քննարկումը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը դատապարտել է սպանության պատվիրատու Արմեն Սարգսյանին (ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբորը) եւ հանցագործության կատարող Ջոն Հարությունյանին 15 տարվա ազատազրկման յուրաքանչյուրին: Մնացած մեղասկիցները դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման` 7 մինչեւ 12 տարի: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել են բոլոր մեղադրյալները, բացի Ջոն Հարությունյանինց, որը խոստովանել է իր արարքը: Իսկ Արմեն Սարգսյանը Բողոքարկման դատարանի նախորդ նիստերի ընթացքում հայտարարել է, որ մեղավոր է ճանաչում իրեն միայն այն բանում, որ չի հաղորդել իրական հանցագործի անունը, խոչընդոտել է գործի բացահայտմանը, ինչպես նաեւ տեղի է տվել շանտաժին եւ դրամ է տվել հանցագործներին: Հիշեցնենք, որ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին` իր ծնողների տան մոտ գլխին հասցված ատրճանակի կրակոցից: