AM
20 Փետրվար 2012 - 09:10 AMT

Նոյեմբերյան-Երևան ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը մահացել է

Փետրվարի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «SKANIA» կցորդով բեռնատար ավտոմեքենան Նոյեմբերյան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Ջուջևան գյուղի վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ձախակողմյան պատին և շրջվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: