AM
8 Հունվար 2004 - 17:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԼԱՏՎԻԱ

2004 թվականին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կայցելի Լատվիա: Այդ մասին հաղորդում է BNS գործակալությունը` վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարում Ռիգա կայցելի նաեւ Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, որ համագործակցությունը անվտանգության ոլորտում Հարավային Կովկասի եւ Բալթյան երկրների միջեւ ընթանում է «3+3» ձեւաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Լատվիա, Լիտվա, Էստոնիա):