Մինչեւ ընթացիկ տարվա մարտի 15-ը Հայաստանի բոլոր ոլորտների ղեկավարող աշխատակիցները, գործող օրենսդրության համաձայն, պարտավոր են 2003 թվականի իրենց եկամուտների եւ գույքի մասին հայտարարագրեր ներկայացնել: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Հարկային ծառայության մամուլի կենտրոնից, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրերը ներկայացնեն հարկային մարմիններ ըստ գրանցման վայրի` անձամբ կամ պատվիրված նամակով:





