AM
21 Փետրվար 2012 - 05:30 AMT

«Հայկական ժամանակ». ՍԴՀԿ ատենապետը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով քրգործ հարուցել փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ըստ Սարգսյանի, նման որակում պետք է ստանա իրենց կուսակցության շուրջ օրերս տեղի ունեցած իրադարձությունը, երբ ՍԴՀԿ-ից հեռացված Գ. Պերկուպերկյանը ներկայացել է որպես կուսակցության ատենապետ: Ի դեպ, Հայաստանում վերջերս ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ գործող Քրեական օրենսգրքում «Կուսակցագողություն» անունով հոդված ավելացնելու ժամանակն է: