Ըստ որոշ տեղեկությունների, հանրահայտ դարձած Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության ետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) և ԿՏ նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):
Ոչ Բեգլարյանից, ոչ մադաթյանից երեկ այս լուրերի կապակցությամբ «Հայկական ժամանակին» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ: Մադաթյանը հրաժարվել է հարցին պատասխանել, իսկ Բեգլարյանը հեռախոսազանգերի չի պատասխանում: Ինչպես հայտնի է, թե Մադաթյանը, թե Բեգլարյանը սեփականություններ ունեին Աբովյան փողոցում, իսկ Մաշտոցի պուրակում շինարարություն սկսելու ֆորմալ առիթը Աբովյան փողոցի կրպակազեծումը դարձավ: Այդ կապակցությամբ բնապահպանների բողոքի ակցիան շարունակվում է:





