AM
21 Փետրվար 2012 - 05:56 AMT

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը հավաք է արել ու ներկայացրել ՀՀԿ թեկնածուին

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախորդ շաբաթավերջին մարզպետարան է կանչել թիվ 20 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի համայնքապետերին, դպրոցի տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին և նրանց տեղեկացրել, որ այդ տարածքում ՀՀԿ թեկնածուն պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն է, և պետք է անել հնարավորը` նրա ընտրությունը կազմակերպելու համար:

«Հրապարակը» գրում է, որ այս ընտրատարածքի մեջ են մտնում Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սեյրան Սարոյանը, որն այս ընտրատարածքից պատգամավոր է դարձել 2007թ.: Սարոյանի մրցակիցը կարող է լինել մեկ այլ ՀՀԿ-ական` նախկին Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ում թեկնածությունն ընտրատարածքային հանձնաժողովը չգրանցեց՝ պատճառաբանելով, որ հավաքված ստորագրությունների մեջ կան կեղծիքներ: