AM
21 Փետրվար 2012 - 06:02 AMT

«Ժամանակ». Վովա Գասպարյանի մտերմին այնուամենայնիվ թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոյանը «Ժամանակի» հարցմանն ի պատասխան ասել է, որ փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանին իրավապահները թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով , քանի որ Հայկ Ստեփանյանը ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն գրավոր չի իրազեկել: Աշոտ Ահարոնյանը «Ժամանակին» նաև հայտնել է, որ ոստիկանապետն այսուհետ շատ խիստ է լինելու աշխատակիցների կողմից աշխատանքային կանոնակարգը խախտելու երևույթների նկատմամբ՝ անկախ համակարգում նրանց զբաղեցրած պաշտոնից:

Երեկ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե Վովա Գասպարյանի մտերիմին ձերբակալել են Սադախլո անցակետում փախուստի փորձ կատարելիս, Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը ասել էր, թե ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանին ոչ ոք չի ձերբակալել և այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: