ՀԱԿ-ում կարծես թե որոշել են, թե ովքեր պետք է առաջադրվեն մեծամասնական ընտրատարածքներում: «Հրապարակի» տեղեկություններով, որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր ընտրատարածքում իր թեկնածությունը պետք է առաջադրի այդ ընտրատարածքի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը:
Իսկ շտաբի ղեկավարները հիմնականում ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարներն են: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի որոշ ներկայացուցիչներ կդառնան երևանյան ընտրատարածքների նախընտրական շտաբների ղեկավարներ և կառաջադրվեն այդ ընտրատարածքներում:





