AM
21 Փետրվար 2012 - 06:33 AMT

«Ժողովուրդ». Օդեսայում ՀՀ հյուպատոսարանը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականը

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`Օդեսայում Հայաստանի նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություններ ինքը լսել է միայն լրատվամիջոցներից: «Ես նման առաջարկ չեմ ստացել»,-հայտարարել է Մուրադյանը:

Մինչդեռ թերթի աղբյուրները հակառակն են պնդում, նա ոչ միայն ստացել է նման առաջարկ, այլև տվել է իր նախնական համաձայնությունը: Ավելին, ըստ ԱԳՆ թերթի աղբյուրների` Օդեսայում Հայաստանի հյուպատոսարանը բացվել է հենց Գեորգի Մուրադյանին աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ ասում են` այդ հարցում միջնորդել է անձամբ Հովիկ Աբրահամյանը: