AM
21 Փետրվար 2012 - 09:01 AMT

38-ամյա տղամարդը մարիխուանան գրպանում շրջում էր Երևանի կենտրոնում

Փետրվարի 20-ին ժամը 20.30-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 12.9 գրամ դեղնականաչավուն զանգված:

Բերման ենթարկվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է և պահում է իր օգտագործման համար: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: