Չնայած Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին մասնակցելու համար հայ սպաներին մուտքի թույլտվություն տրամադրելու ադրբեջանական կողմի մերժմանը` հայ զինծառայողները մտադիր են այսօր մեկնել Բաքու: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հայտարարության համաձայն, նախօրեին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունն առանց որեւէ մեկնաբանության մերժել է հայ սպաներին Ադրբեջան մուտքի թույլտվություն տրամադրելու հարցում: Հավատարիմ մնալով ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներին` համագործակցության ճանապարհով տարածաշրջանում վիճահարույց խնդիրները լուծելու գաղափարին, հայկական կողմը պլանավորման խորհրդաժողովի կազմակերպիչներին տեղյակ է պահել, որ այդ համաաժողովին մասնակցելու համար հայ սպաները այսօր կմեկնեն Բաքու:





