AM
12 Հունվար 2004 - 14:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ

Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հրավերով այսօր պաշտոնական այցով Փարիզ է մեկնել Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, երկրի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Փարիզի եւ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: