Եվրամիությունը մտահոգություն է հայտնում անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ձերբակալված անձանց վիճակի առնչությամբ եւ կոչ է անում երկրի պետական մարմիններին ապահովել այդ գործերի բաց եւ արդար դատավարությունը կամ ազատ արձակել նրանց: Այդ մասին ասվում է Ադրբեջանում ԳԴՀ դեսպանության մամլո հաղորդագրության մեջ` վկայակոչելով ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի հայտարարությունը, որը դիվանագիտական ներկայացուցչություն չունի այդ երկրում: Եվրամիությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին հաստատել իր հավատարմությունը Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այդ հայտարարությանը միացել են նաեւ ԵՄ ապագա անդամները` Չեխիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան եւ Սլովենիան:





