AM
13 Հունվար 2004 - 14:07 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ՄՇԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Հայկական կողմը պետք է մշակի միջազգային կառույցներում ղարաղյան հարցը ներկայացնելու հստակ դիրքորոշում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` շեշտը պետք է դրվի այն բանի վրա, որ հակամարտության առավել արագ կարգավորման համար Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի որպես բանակցային գործընթացի իրավահավասար կողմ: Ռուստամյանի խոսքերով` նման դիրքորոշման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որպեսզի հետագայում խուսափել միջազգային փաստաթղթերում այնպիսի ձեւակերպումներից, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների խնդիրը»: Հայաստանում դիտարկման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի նախագծում տեղ գտած նման ձեւակերպումները կարող են թյուր պատկերացում առաջացնել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը եւս դասվում է գրավյալ տարածքների շարքին, գտնում է Ա. Ռուստամյանը: Նրա խոսքերով` չնայած այն փաստին, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է առանձին զեկույց ղարաբաղյան հարցի առնչությամբ, ադրբեջանական կողմը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ղարաբաղյան հարցն ընդգրկվի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի դիտարկման վերաբերյալ զեկույցներում: Հենց դա էլ, հայ խորհրդարանականի կարծիքով, ստեղծում է նախադրյալներ սխալ ձեւակերպումների համար, քանզի Հայաստանում եւ Ադրբեջանում մոնիտորինգի գծով զեկուցողները բավականաչափ տեղյակ չեն ղարաբաղյան հակամարտության էությանը: