AM
13 Հունվար 2004 - 16:36 AMT

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ՎԻՐՈՒՍԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզու Սյուէլյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ՀՀ Առողջապահության նախարարության հետ` ատիպիկ թոքաբորբի ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը: Նրա խոսքերով` դեսպանը խոստացել է Հայաստանին ամբողջական տեղեկատվություն տրամադրել համաճարակի եւ երկիր ժամանող Չինաստանի քաղաքացիների մասին: Վ.Դավիդյանը նշել է, որ Հայաստանում սկսվել են պրոֆիլակտիկ միջոցառումներն, ուղղված երկիր տվյալ վիրուսի ներթափանցման կանխմանը: Նրա խոսքերով` Չինաստանից տարանցիկ չվերթների ուղեւորների ժամանման դեպքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցներն առաջնորդվելու են համապատասխան կարգադրություններով: