AM
22 Փետրվար 2012 - 06:00 AMT

«Ժողովուրդ». Ծառուկյանը Օսկանյանին ԲՀԿ ընդունելուց առաջ հարցը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը նախօրոք քննարկել ու համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, նա այդ թեմայով լուրջ քննարկումներ է ունեցել նաև Մոսկվայում իր վերջին այցերից մեկի ժամանակ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, միայն երկու կողմերի համաձայնությունը ստանալուց հետո Ծառուկյանը ԲՀԿ շարքերն է ընդունել Օսկանյանին, դեռ ավելին, ցանկանում է նրան ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարում: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրերը: «Նման հարցերը մեր կուսակցությունում քննարկվում են քաղաքական խորհրդում և պարոն Ծառուկյանի գլխավորությամբ: Մնացած խոսակցություններն անմտություն են»,-ասել է նա: