AM
22 Փետրվար 2012 - 06:07 AMT

«Չորրորդ ինքնիշխնություն».ՕԵԿ-ական Խուճուճ Էդոն Էրեբունիում ընտրակաշառք է բաժանում

ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում Էրեբունի համայնքում: Ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին և նրանց ասվում է, թե իբր Էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: «Չորրորդ ինքնիշխանությունը» նշում է, որ ՕԵԿ-ի աշխատանքները էրեբունի համայնքում կոորդինացնում է էդուարդ Մադաթյանը` Խուճուճ էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում:

Թերթի ունեցած տեղեկություններով` ՕԵԿ-ականները էրեբունի համայնքի թոշակառուներին բաժանել են ՕԵԿ-ի օրացույցներ (ստացվում է, որ տարին ՕԵԿ-ականների համար սկսվում է փետրվար ամսից), երկուական տոպրակ «Հայլեռ» անունը կրող սուրճ, «Հայասի» օղի` մեկ շիշ, և մեկ շիշ բնական հյութ: Ամանորի նախաշեմին ՕԵԿ-ը դարձյալ նույն ապրանքներն էր բաժանել տարբեր համայնքներում, և այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, թե դրանք բաժանում են բացառապես իրենց կուսակիցներին, այն էլ տալիս են ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ամանորյա նվեր: Երևի ՕԵԿ-ը չի հասցրել իրացնել «ամանորյա նվերների» ողջ պաշարր և հիմա «մնացորդներր» բաժանում է թոշակառուներին: Եթե այսպես չէ, գրում է թերթը, ուրեմն արձանագրենք, որ ՕԵԿ-ը սկսել է ընտրակաշառք բաժանել դեռ նախորդ տարվանից: