AM
22 Փետրվար 2012 - 06:54 AMT

«Հայկական ժամանակ». « Գրանդ հոլդինգի» սեփականատիրոջ որդիներից մեկը չի մասնակցի ընտրություններին

«Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին` Աժ պատգամավոր Կարեն Վարդանյանը առաջիկա Աժ ընտրություններին չի մասնակցելու ոչ համամասնական, ոչ մեծամասնական ընտրակարգով` «Հայկական ժամանակին» հայտնել են լավատեղյակ աղբյուրները:

Կարեն Վարդանյանը 2007-ին Աժ էր անցել ՀՅԴ համամասնական ցուցակով: Մանդատի համար կպայքարի Հրանտ Վարդանյանի ավագ որդին` Միքայել Վարդանյանը, որին, ինչպես տեղեկացրել է թերթը, մեծամասնականով առաջադրելու է ՀՀԿ-ն` թիվ 40 ընտրատարածքում: Վարդանյանը այս ընտրատարածքի գործող պատգամավորն է: