AM
15 Հունվար 2004 - 17:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ «Անվտանգության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկին: Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում: Նախարարների կաբինետը հավանություն է տվել նաեւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության մասին համաձայնագրին: