AM
23 Փետրվար 2012 - 06:12 AMT

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը զբաղվեց Կենտրոնով, և Գյանջումյանը «ինքնակամ» հեռացավ

«Ժողովուրդ»-ի` Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համար: Բացի այդ, նրա բացակայության ժամանակ թաղապետարանում հրահանգներ է տվել մի աղջիկ` հանդես գալով Գյանջումյանի անունից: Այս իրավիճակը թեև վաղուց է արմատավորված եղել Կենտրոն վարչական շրջանում, բայց թաղապետին ազատելու կամ ազատման դիմում գրելու առաջարկ անելու համար ժամանակը միշտ չի բավարարել: Միայն Տարոն Մարգարյանին հաջողվեց ժամանակ գտնել` զբաղվելու Կենտրոնով: Արդյունքում Գյանջումյանը «ինքնակամ» հեռացավ աշխատանքից` բնականաբար չընդունելով իրեն հասցեագրված որևէ մեղադրանք:

«Նախ՝ ինձ չեն հեռացրել, ես աշխատանքից ազատվել եմ իմ սեփական դիմումի համաձայն, և հետո՝ առաջին անգամ եմ նման բան լսում»,- թերթի հետ զրույցում ասել է Գյանջյումյանը: