Վրաստանի մաքսային դեպարտամենտի քրեական հանցանքների դեմ պայքարող ծառայության աշխատակիցները պայթեցրել են Հայաստանից վրացական Սադախլո գյուղի տոնավաճառ տանող ճանապարհների որոշ հատվածներ: Նման գործողությունները ձեռնարկվել են այն առումով, որ Հայաստանը Վրաստանից բաժանող Դեբեդ գետի մակարդակի նվազումը թույլ է տվել մաքսանենգ բեռներով ավտոտրանսպորտին հատել սահմանը` խուսափելով Թբիլիսի-Երեւան ավտոմայրուղու վրա գտնվող մաքսակետը, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը:





