Մաշտոցի պուրակի սեփականության իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Այսօր Հանրային խորհուրդում Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման խնդրին նվիրված քննարկամ ժամանակ ասաց Երևանի գլխովոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը ունի պարտավորություններ Աբովյան փողոցի ապամոնտաժված խանութների որոշ սեփականատերերի նկատմամբ, և քննարկուների ընթացքում որոշվել է որպես փոխհատուցում առաջարկել Մաշտոցի պուրակի տարածքը:
Նա հավելեց, որ խանութները չպետք է գերազանցեն այգու տարածքի 10 տոկոսը, իսկ տվյալ կրպակները կազմելու են ոչ ավելի քան 9 տոկոսը: Ըստ Նարեկ Սարգսայնի՝ քաղաքապետարանը տվյալ տարածքները 3-4 տարի ժամկետով վարձակալությամբ տալու է կրպակատերերին, մինչև «Հին Էրիվան» նախագծի մեկնարկը, որն ընգրկում է նաև Մաշտոցի պուրակը:
Բնապահպան ակտիվիստները չէին եկել քննարկմանը, և նրանց շահերը, տեսակետը ներկայացնրեց Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ բնապահպանների համար սա ռուբիկոն է: Նրանք որոշել են, որ Մաշտոցի պուրակը վերջին կետն է, և այլևս կանաչ տարածք չեն զիջելու:
Քննարկման մյուս մասնակից Խոսրով Հարությունյանը հանդես եկավ մեկ այլ հարցադրումով. «Ինչո՞ ւ չի քննարկվել քաղաքապետարանի կողմից այդ կրպակատերերին այլ միջոցներով փոխհատուցում տալու հարցը, այդ ժամանակ հաշվի կառնվեին նաև այն իրավախախտումները, որոնցով այդքան ժամանակ տվյալ կրպակները եղել են Աբովյան փողոցում»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ առաջարկեց խնդրի լուծման իր տարբերակը. «Ցանկացած նորմալ դատարան կրպակատերերից հողի վարձակալության իրավունքը ետ կվերցներ, եթե քաղաքապետարանը չի դիմում դատարան, առաջարկում եմ՝ բնապահպան- երիտասարդները զբաղվեն այդ հարցով»:
Եզրափակելով քննարկումը՝ նա առաջարկեց սկսել քննարկումներ, որտեղ ներառված կլինեն ոչ միայն բնապահպաններն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները, այլև տարբեր կազմարկերպություններն ու երկրի նախագահը. «Սա ողջ հանրապետության խնդիրն է, և պետք է ներառված լինեն բոլորը»:





