AM
23 Փետրվար 2012 - 14:33 AMT

ՎԶԵԲ-ն ու քաղաքապետարանը մի շարք համատեղ ծրագրեր կիրականացնեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են համատեղ համագործակցության հարցեր և ծրագրեր:

«Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում»- նշել է քաղաքապետը և ողջունել այդ նախաձեռնությունները: Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երևանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության և քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:

Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար և պատրաստակամություն է հայտնել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: