AM
24 Փետրվար 2012 - 06:25 AMT

«Երկիր». «Եվրոմետրի» հարցումների արդյունքները ՕԵԿ-ի համար մխիթարիչ կամ հուսադրող չեն

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով, «Եվրոմետր» գիտահետազոտական կենտրոնը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում` պարզելու, թե ում են պատրաստվում իրենց ձայնը տալ ընտրողները:

«Անկախ» գիտահետազոտական այս կենտրոնի հարցաթերթիկն ուսումնասիրելիս, սակայն, ցայտուն երևում է կենտրոնի ՕԵԿ-ի հետ եղած կապը: Քաղաքացիների տներն այցելողները ՀՀ նախագահի, Աժ նախագահի և վարչապետի անուններին զուգահեռ, փորձում են պարզել նաև ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, հարցումների նախնական արդյունքներն ՕԵԿ-ին ոչ մխիթարում են, ոչ էլ հույս են տալիս, հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ՕԵԿ-ին և ղեկավարին նվազագույն 1-2 միավորից ավելին չի տալիս: