AM
20 Հունվար 2004 - 14:26 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում կքննարկվի Հայաստանի կողմից ԵԽ հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «525» թերթը, նախագծում ներառված է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կետը, որտեղ նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում այդ հարցում շարժում չի նկատվել: Բանաձեւում կոչ է արվում Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը «ինտենսիվացնել բարձր մակարդակով շփումները` մոտ ապագայում այդ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով»: Վեհաժողովը կողմերին կոչ է անում նաեւ շարունակել տարածաշրջանային համագործակցությունը եւ միջխորհրդարանական երկխոսությունը` քաղաքական մթնոլորտի բարելավման նպատակով: