Ադրբեջանն անհրաժեշտ չի համարում իր տարածքի տրամադրումն այլ պետություններին` հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու համար: Այդպես է մեկնաբանել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը երկրի խորհրդարանի կողմից հաստատված «ԱՊՀ երկրների տարածքում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կանոնների մասին» դրույթի արձանագրության մեջ մտցված վերապահումների էությունը: «ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հետ մենք համաձայնել ենք համագործակցել միայն տեղեկատվության փոխանակման բնագավառում: Ոչ մի համատեղ գործողությունների մասին խոսք չկա եւ լինել չի կարող», – հայտարարել է Աբբասովը:





