AM
22 Հունվար 2004 - 13:34 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 19 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր Վաշինգտնում Համաշխարհային բանկի (ՀԲ) կենտրոնակայանում ընթացող բանկի տնօրենների խորհրդի նիստում կքքնարկվի միջնակարգ եւ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման նպատակով Հայաստանին 19 մլն դոլար արժողությամբ վարկի տրամադրման հարցը: ՀԲ Երեւանի գրասենյակի հաղորդագրության համաձայն, բանկը սկսել է իրականացնել Հայաստանում հինգ նոր վարկային ծրագիր 70-75 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ենթադրվում է, որ ՀԲ Տնօրենների խորհուրդը կհաստատի այդ ծրագրերը մինչեւ 2004 թվականի առաջին կիսամյակի վերջը: 1992 թվականից Հայաստանի հետ համագործակցության ընթացքում Համաշխարհային բանկը ֆինանսավորել է 737 մլն դոլար ընդհանուր գումարի 30 ծրագիր: