AM
22 Հունվար 2004 - 13:55 AMT

ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԵՎ ԵԱՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Բուլղարիան ցանկանում է օգտագործել Բալկաններում ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի «գերազանց համագործակցության» փորձը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սողոմոն Պասսին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Շեֆֆերի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Պասսիի խոսքերով, այս գաղափարն ընդունվել է ՆԱՏՕ-ի մասնակից երկրների դեսպանների կողմից` այդ կազմակերպության Խորհրդի վերջին նիստի ժամանակ: