AM
25 Փետրվար 2012 - 08:01 AMT

Դրոյի փողոցի բակերից մեկում կայանված «Գազելից» գազի արտահոսք է եղել, տուժածներ չկան

Փետրվարի 25-ին ժամը 03.23-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 28 շենքի բակում ավտոմեքենայից տեղի է ունենում գազի արտահոսք, հնարավոր է հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «1-02» ծառայության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են «Գազել» մակնիշի 429 UO 12 պետհամարանիշով ավտոմեքենայի դուռը և փակել են գազի փականը: