Թուրքիայի վարչապետ Րեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրը կքննարկի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ ամերիկյան վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասվում է Էրդողանի ԱՄՆ կայանալիք այցի նախօրեին թուրքական «Անադոլու»
գործակալության տարածած տեղեկանքում: Նշենք, որ Էրդողանի այցը ԱՄՆ կկայանա հունվարի 25-ից 30-ը:





