AM
23 Հունվար 2004 - 17:38 AMT

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Հունվարի 25-ին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի` մասնակցելու Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու երդման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են Վ. Օսկանյանի աշխատանքային հանդիպումները Վրաստանի ղեկավարների եւ օտարերկրյա մի շարք երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հետ: