Փետրվարի 27-ին, ժամը 08.35-ին "1-02" ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարների ուժերով Հրազդան գետից դուրս է բերվել է Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 1978 թ. ծնված Տ. Գևորգյանի դին:





