Փետրվարի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում է ավտոմեքենա և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի 43 ՕՏ 820 պ/հ (միկրոավտոբուս, վարորդ` 1962 թ. ծնված Ա. Հովհակիմյան) և «Սուբարու» մակնիշի 22 ՏԼ 627 պ/հ (վարորդ` 1977 թ. ծնված Ս. Սարգսյան) ավտոմեքենաները. կա 4 տուժած, իսկ հրդեհ չի բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1961 թ. ծնված Հայկազ Աղասյանը, Երևանի բնակիչներ` 1994 թ. ծնված Արթուր Մամյանը, 1947 թ. ծնված Սադարիկ Պետրոսյանը և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Գավառի բնակչուհի, 1949 թ. ծնված Սվետա Սարգսյանը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդ` Աբովյան քաղաքի բնակիչ, 1962 թ. ծնված Արամ Հովակիմյանին:





